Այսօր  ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, ջազմեն Մարտին Վարդազարյանի ծննդյան օրն է
Մշակույթ
19:40 04/04/2025
Հայաստան

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, ջազմեն Մարտին Վարդազարյանի ծննդյան օրն է

Այսօր՝ ապրիլի 4-ին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, ջազմեն Մարտին Վարդազարյանի ծննդյան օրն է։

Մարտին Վարդազարյանի հեղինակած երաժշտությունները հնչել են հեղինակավոր ֆիլմերում․ նա հեղինակել է ավելի քան քառասուն ֆիլմի երաժշտություն։ Բացի այդ, նա գրել է նաև ավելի քան հարյուր թատերական պիեսներ։

1966-1972թթ.՝ Ռադիոյի և հեռուստատեսության էստրադային խմբի ղեկավար: Աշխատել է նաև «Հայհամերգում»՝ որպես էստրադային բաժնի պետ, Կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավար: Այժմ պետական Կոնսերվատորիայի էստրադային-ջազային ամբիոնի պրոֆեսոր է, ՀՊՄՀ-ում  համատեղությամբ աշխատում է որպես դասախոս:

Համագործակցում է Ռադիոյի և հեուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղ. Ղեկավար Ե. Երզնկյան)՝ որպես դիրիժոր-խորհրդատու: Սիմֆոնիայի, սիմֆոնիկ պոեմների, դաշնամուրի, ֆլեյտայի, կոնցերտների, կամերային, երգչախմբային, էստրադային և ջազային բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է:

Գրել է երաժշտական 140-ից ավելի ներկայացումների (այդ թվում՝ 5 մյուզիքլների), 40-ից ավելի ֆիլմերի համար՝ համագործակցելով Վ. Աճեմյանի, Հ. Ղափլանյանի, Ա. Գրիգորյանի, Ֆ. Դովլաթյանի և այլ ռեժիսորների հետ: Արժանացել է հանրապետական և համամիութենական մի շարք մրցանակների, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի կոչումների: 2013 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամֈ Ամուսնացած է, ունի երկու զավակ, երեք թոռ և երկու ծոռնուհի: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, ջազմեն Մարտին Վարդազարյանի ծննդյան օրն է